Երկու բնակելի շենք է փլուզվել Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի


Հարված թիկունքից. հայ հայտնիների կոնֆլիկտները

Life

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են պահեր, երբ մեջքից հարված են հասցնում նրանք, ում համարում ես ընկեր ու անդավաճան համախոհ: Եվ ինչպես առօրյայում, հայտնիների շրջանում էլ նման դեպքեր հաճախ են լինում: «Հարված թիկունքից» խորագրի տակ ներկայացնում եմ հայ հայտնիների ամենաքննարկված ու սկանդալային դեպքերը, երբ լավ ընկերները միմյանց հանդեպ վարվեցին «ոչ ընկերավարի»:

Այդպես եղավ, երբ 2010թ-ին Էմմին Միհրան Կիրակոսյանի հետ դուետով պատրաստվում էր մեկնել «Եվրատեսիլ»: Այդ ժամանակ օդից հայկական շոուբիզնեսում մի աղջիկ էր հայտնվել, ով իր հովանավորների շնորհիվ լուրջ մրցակցություն ստեղծեց Էմմիի համար: Սակայն պատմությունն այդ մասին չէ: Ընկերական դավաճանության գունեղ ու հանդուգն քայլի ականատես եղանք, երբ, ի պաշտպանություն Ռիվասի, նախընտրական համերգի ժամանակ Անդրեն հանդես եկավ Ռիվասի անունը կրող շապիկով: Անդրեի ու Էմմիի հարյուր տարվա ընկերության վրա խաչ քաշվեց այդ օրը, սակայն տարիներ հետո Էմմին կարողացավ հաղթահարել վիրավորանքը, ու հիմա երգիչները միմյանց հետ ունեն նորմալ «բարև-ցտեսություն»: 

2012-ին հայ հասարակությունը «սեփական մաշկի վրա զգաց»՝ ինչ ասել է SEX սկանդալ: Նախկինում ռուս ու արևմտյան աստղերի մասին պատմվող պատմություններից հետո այս անգամ նման սկանդալի կիզակետում հայտնվել էր հայ դերասանուհին, ում ամեն օր ՀԱՅԸ տեսնում էր էկրանին, ամսագրերում ու, ինչու չէ, նաև երևանյան տարբեր պրեմիերաների ժամանակ՝ ամուսնուն թևանցուկ: Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալի մասին բոլորն ամեն ինչ գիտեն, սակայն տարիներ անց այդպես էլ անհասկանալի ու տհաճ պատմություն մնաց Անժելայի խաղընկերուհիների պահվածքը, ովքեր նեղ պահին իրենց ընկերուհուն քարկոծողների բանակում հայտնվեցին ու անգամ «մամլո ասուլիս» հրավիրեցին ու հայտարարեցին, որ «իրենք այդպիսին չեն, իրենք սուրբ են ու բոլորովին էլ Անժելայի ընկերուհիները չեն»: Դե իսկ կանացի ստոր ու հեղհեղուկ «ընկերության» մասին այս պատմության վերջակետը դրեց հենց մեղադրյալը, երբ իր խոստովանական ցուցմունքում գրեց հետևյալը՝ Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տարածել եմ ես «Ու՞ր է իմ տղամարդը» սերիալից Անժելայի խաղընկերուհիներից մեկի խորհրդով: Թե ինչ հարաբերությունների մեջ են հիմա նախկին ընկերուհիները, հարցնելն անիմաստ է, որովհետև այս միջադեպից հետո նրանց միջև հարաբերություններ բացարձակ չմնացին:

2016թ. էկրաններ բարձրացավ Հայկ Մարությանի «Սուպեր մամա» կատակերգությունը, որը ֆեյսբուքյան իր ստատուսում քննադատեց ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանը. «Ասացի` գնամ, էդ «Սուպեր մամա»-ն նայեմ, տեսնեմ` ֆենոմենն ինչի՞ մեջ է: 

 

15 րոպե հետո փախա դահլիճից»: Երկար ու քննադատական ստատուսին հաջորդեց Հայկ Մարությանի նույնքան «կպնողական» պատասխանը, որն իրար խառնեց համացանցը։ Արդյունքում երկու տաղանդավոր ու հասարակության կողմից սիրված արվեստագետների երկրպագուները բաժանվեցին համապատասխան երկու ճամբարների, ինչ ասես, չասեցին իրար: Թե արդյունքում կարողացան գոնե միմյանց հետ պաշտոնական «բարև»-ը պահպանել Հայկն ու Միքայելը, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն գիտենք, որ երկու կողմն էլ հրաժարվում էր առաջին քայլն անել ու փնտրել միմյանց հասկանալու ուղին:

 

Օրերս համացանցն իրար խառնեց ինստագրամյան մի օգտատեր, ով հանդես էր գալիս «Հայկական իրականություն» անվան ներքո: Ո՞վ էր այդ հիշաչարը, ով բոլորից միանգամից հանեց իր մուռը, այդպես էլ չպարզվեց, բայց փաստն այն է, որ այդ օգտատերը տարիներ շարունակ հավաքել է ինստագրամյան հայտնիների ամենաանհաջող ու հին լուսանկարներն ու հրապարակել դրանք՝ համեմատելով այդ աղջիկների այսօրվա գլամուր, հղկված, դզած-փչած լուսանկարների հետ: Հաշվի առնելով, որ այդ լուսանկարների տերերը դրանք բացարձակ երբեք ու ոչ մի տեղ չեն հրապարակել, պարզ է դառնում, որ դավերը նրանց նկատմամբ դավել են հենց իրենց մտերիմները՝ դասարանից, կուրսեցի, ծանոթ-բարեկամները, ովքեր աղջիկներին ճանաչել են դեռ անհիշելի ժամանակներից: Ահա այսպես՝ աղջկական ընկերություն հասկացությունը հերքող ևս մի ակնառու օրինակ:

  

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԵրկու բնակելի շենք է փլուզվելԱվտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում․ Սուրենյանց Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնnւթյան դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են. ՄԻՊ Արարատը զինանշանի՞ց, թե՞ մեր ինքնությունից են հանում. ում պատվերներն է կատարում այս իշխանությունը. Էդմոն Մարուքյան Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Ապրիլ-մայիս ամիսների հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի երկար տարիների հեռանկարը. Վահե Հովհաննիսյան «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա Ծանոթացե՛ք մեր արտաքին քաղաքականության փորձագետ Միքայել Դարբինյանի հետ․ «Ուժեղ Հայաաստան» Վերադարձնում ենք մեր մեծերի ժպիտն ու արժանապատվությունը․ «Արժանապատիվ Ժպիտ» ծրագրի մեկնարկը․ Հրայր Կամենդատյան Առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել․ Ալինա Սագրադյան Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված