Անքնությունը կարող է մեծացնել դիաբետով հիվանդանալու ռիսկը
LifeՄասնագետները պնդում են, որ չքնելու արդյունք կարող է լինել ոչ միայն ցերեկային հոգնածությունը, այլև այն կարող է պատճառ դառնալ ճարպակալման և երկրորդ կարգի դիաբետի:

Սրանք գիտնականների իրականացրած մի շարք փորձարկումների արդյունքներն են: Արդյունքները ցույց են տվել, որ քնի տևողությունը կարող է ազդել արյան մեջ շաքարի և հորմոնների բարձր մակարդակի վրա, որոնք ղեկավարում են ախորժակը:

Հետազոտության արդյունքների քննությունը ցույց է տվել, որ քնի պակասի պատճառով ճարպային բջիջներին հարկավոր է 3 անգամ ավելի շատ ինսուլին: Այս հորմոնը պատասխանատու է նյութափոխանակության գործընթացի համար, որի խանգանումը կարող է բերել դիաբետի:
Անի Գևորգյան