Հայաստանում բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան
Ուշադրության կենտրոնումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագյուղ, Հարթավան, Երնջատափ, Քուչակ, Եղիպատրուշ, Շենավան, Արագած, Վարդենուտ, Արայի համայնքային ավտոճանապարհները, Հ-1 ավտոճանապարհի Ջրաբեր-Աբովյան, Հ-2 ավտոճանապարհի Կոտայք-Զառ, Հ-5 ավտոճանապարհի Նոր գեղի-Լուսակերտ, Հ-18 ավտոճանապարհի Վանանդ-Բագարան, Բաղրամյան-Շենիկ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Հ-23 միջհամայնքային ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար, Գառնահովիտ համայնքային ավտոճանապարհները, Կոտայքի մարզի միջհամայնքային, Շիրակի մարզի բոլոր համայնքային ավտոճանապարհները:
Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր»-Սարավան հատվածում, Շիրակի մարզում Մ-1 և Մ-7 ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԼՂՀ-ում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները: