Թրամփը մտահոգված է Իրաքի տարածքում Իրանի աճող ազդեցության առնչությամբ
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ավելի ու ավելի շատ ազդեցություն է ստանում Իրաքի տարածքում, որտեղ ամերիկյան իշխանությունները մոտ 3 տրիլիոն դոլար են վատնել։
«Դա վաղուց ակնհայտ է»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հայտնել է, որ Սպիտակ տունը «պաշտոնապես նախազգուշացնում է» Իրանին տարածաշրջանում Թեհրանի գործողությունների, այդ թվում նաև բալիստիկ հրթիռների փորձարկումների առնչությամբ։
Նրա խոսքով՝ հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։