Իսկ ո՞վ կարող է անտարբեր անցնել այս գաթայի կողքով
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Խմոր ենք հունցում: 2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:

- Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:

- Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:

- Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:

- Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:

- Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում:
Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:
- Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:

- Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:

- Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք:
Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):
Ի դեպ, գաթա պատրաստելու համար, կեֆիրը կարող ենք նաև մածունով փոխարինել, կամ էլ այդ երկու տարբերակները համակցել: Երբեմն գաթայի խորիզի մեջ նաև ընկույզ են օգտագործում, քանի որ այդպես նույնպես շատ համեղ է ստացվում