Լողազգեստով Դիանա Մալենկոն՝ ԱՄԷ-ում
LifeՀայ աստղերը երեւանյան այս ցուրտ օրերին իրենց հանգիստն են վայելում արեւադարձային երկրներում։
Հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նույնպես այժմ Հայաստանում չէ եւ նոր լուսանկար է հրապարակել Շարջայի էմիրությունից։ 22-ամյա գեղեցկուհին ԱՄԷ է գնացել մասնակցելու «Լույսերի փառատոնին»։ Այս տարի փառատոնը մեկնարկելու է փետրվարի 2-ից-11-ը եւ իր գիրկն է հրավիրելու հազարավոր զբոսաշրջիկների։ Էմիրություն եկած հյուրերը վայելելու են լուսային, գունային եւ ձայնային էֆֆեկտների անզուգական համադրությունը եւ տպավորված հեռանալու են այնտեղից։
Սակայն մինչ այս գեղեցիկ իրադարձությունը, Դիանան որոշել է հաճելի ժամանակ անցկացնել լողափին. չէ որ Երեւանում արեւի ջերմության պակաս կա։
«Շարջա, արեւային տրամադրություն»․- այսպես է մեկնաբանել լողազգեստով լուսանկարը հաղորդավարուհի Դիանան։