Թրամփը Պուտինից անցել է ռուսական լրատվամիջոցներում ամենաշատ հիշատակվող անձանց վարկանիշում
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Նորությունների համալիր վերլուծության համակարգի» տվյալներով գլխավորել է հունվարին ամենից շատ հիշատակվող անձանց թոփ տասնյակը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նա ռուսական քաղաքական եւ ֆինանսատնտեսական ուղղվածության տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում հիշատակվել է 202,145 անգամ:
Երկրորդ տեղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է (147,718 հիշատակում): ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երրորդ տեղում է՝ ստանալով 61,155 հիշատակում:
Առաջին տասնյակի մեջ են մտել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (40,862 հիշատակում), Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն (34,763), Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը (27,420), ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (16,513), Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը (13,081) եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (12,155):