Ծեծկռտուք «Թթու ջուր» տարածքում 7 մարդու մասնակցությամբ. պտուտակահանով հարվածել է Հակոբին
ՀասարակությունՀունվարի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով եւ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում 30-ամյա Հակոբ Ա.-ն, 25-ամյա Աշոտ Խ.-ն եւ 21-ամյա Դավիթ Մ.-ն վիճաբանել են 21-ամյա Մարտին Կ.-ի, Արթուր Տ.-ի, Սարգիս Բ.-ի եւ ոմն Անդրանիկի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Մարտին Կ.-ն պտուտակահանով հարվածել է Հակոբ Ա.-ի թիակին` պատճառելով վնասվածք:
Մարտին Կ.-ն հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: