Երեւանում տրոլեյբուսն ու ավտոբուսը բախվել են. երկու կին ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԵրեւանի Բաղրամյան պողոտայում այսօր՝ փետրվարի 1-ին, իրար են բախվել 9 համարի տրոլեյբուսն ու 259 համարի ավտոբուսը, որի հետեւանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխվել 2 կին, նրանք մարմնական լուրջ վնասվածքներ չունեն եւ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվեն հիվանդանոցից:
Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: