Վրաերթից 16 օր անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
ՀասարակությունՎրաերթից 16 օր անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է: Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 14-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 60-ամյա Ռոստոմ Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 6.00-ին, Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց ընկերոջ հետ վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Հունվարի 30-ին, ժամը 14.10-ին, Ռ. Հովհաննիսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: