Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Ուղեւորափոխադրումների չվացուցակները պետք է հստակ գործեն. նախարարն այցելել է Հյուսիսային ավտոկայան

Հասարակություն

Մարդը մարզից աշխատանքի է գալիս Երեւան, երեկոյան պետք է հետ գնա, գալիս է ավտոկայարան, պարզվում է տրանսպորտը չի շարժվելու, որովհետեւ ուղեւորներն են քիչ. սա անթույլատրելի երեւույթ է, որը պետք է բացառվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Հյուսիսային ավտոկայան կատարած անակնկալ այցի ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանգառում սպիտակ համարանիշով միկրոավտոբուս նկատելով՝ նախարարը խիստ հանձնարարական տվեց Տրանսպորտային տեսչությանը` հետեւել, որպեսզի ուղեւորներին սպասարկեն միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք մասնակցել են երթուղիների մրցույթներին եւ դեղին համարանիշներով են:

Վահան Մարտիրոսյանը մոտեցավ ավտոկայարանի կանգառում հավաքված երթուղայինների վարորդներին,  հետաքրքրվեց, թե ի՞նչ դժգոհություններ ունեն:

«Ուղեւորների սակավություն: Ձմռան ընթացքում սա  մեր հիմնական խնդիրն է: Միկրոավտոբուսները կիսադատարկ են երթեւեկում: Ուղեւորների հոսքը մեծանում է միայն ուրբաթ օրերին, երբ մարզերի ուսանողները դասերն ավարտում են»,- ասաց Երեւան- Մարտունի երթուղու տեսուչը:

Ավտոկայարանի ներկայացուցիչներն էլ հայտնեցին, թե ուղեւորների հոսքի պակասը բերում է չվացուցակի խախտումների: Փոխադրողները լիարժեք չեն իրականացնում պայմանագրով նախատեսված իրենց բոլոր պարտականությունները, արդյունքում տուժում է ուղեւորը:

«Մարդը մարզից աշխատանքի է գալիս Երեւան, երեկոյան պետք է հետ գնա: Գալիս է ավտոկայարան, պարզվում է տրանսպորտը չի շարժվելու, որովհետեւ ուղեւորներն են քիչ: Սա անթույլատրելի երեւույթ է, որը պետք է բացառվի»,- նշեց նախարարը:

Վահան Մարտիրոսյանը Տրանսպորտային տեսչությանը եւս մեկ հանձնարարական տվեց` հսկողության տակ առնել ուղեւորափոխադրումների չվացուցակների լիարժեք իրականացումը:

«Առաջնային է, որ ուղեւորների մոտ բողոքներ չառաջանան»,- ընդգծեց նա:

Նախարարը վստահ է, որ եթե որակյալ ծառայություն մատուցվի, ուղեւորներն է՛լ ավելի շատ կօգտվեն հանրային տրանսպորտից:

Ավտոկայարանում կառավարչական մակարդակի խնդիրներ եւս կան, տոմսարկղի աշխատակիցն է շուտ տուն գնացել կամ աշխատանքային օրը չավարտված՝ բուժկետի դուռն է փակ: Նախարարը հանձնարարեց նաեւ այս խնդիրները շտկել: Մինչեւ վերջին երթուղու սպասարկումը բոլորը պիտի իրենց տեղերում լինեն:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հաստատվելուց հետո ընթացքի մեջ է երթուղիների կանոնակարգումը: Ավտոկայարանի ներկայացուցիչներն ասում են՝ շատ սպասված գործընթաց է, որի արդյունքում իրենց տնտեսության վիճակը շատ կբարելավվի, շրջանառությունը կմեծանա, իրենց ուժերով կկարողանան ավտոկայարանը բարեկարգել, սպասարկման որակը բարձրացնել:

Դրական տեղաշարժն արդեն շոշափելի է: Միջազգային փոխադրումներ իրականացնող ուղերթերի մրցույթներն անցկացվել են, շուտով կկնքվեն փոխադրողների հետ պայմանագրերը: Ավտոկայարանում գործընթացի հետ մեծ հույսեր են կապում. շարժը կակտիվանա: Սրանից կօգտվի ոչ միայն ավտոկայարանը, այլեւ ինքը՝ ուղեւորը. երթուղային տաքսի կամ ավտոբուս նստելիս համոզված կլինի, որ մեքենան սարքին է, վարորդն` առողջ:

Ավտոկայարանի տարածքում է գործում նաեւ մինչեւ այժմ ոչ կանոնավոր միջազգային փոխադրումներ իրականացնող խոշոր ընկերություններից մեկը: Նրանք էլ գոհ են օրենքի փոփոխություններից: Շատ շուտով կանոնավոր փոխադրող կդառնան, սրանով ուղեւորափոխադրումների հետ կապված իրենց խնդիրները կլուծվեն: Խոստանում են տոմսերի ձեռքբերման իրենց էլեկտրոնային համակարգն էլ տրամադրել ավտոկայարանին:

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում
Ամենադիտված