Հայաստան-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտի ստեղծելու շուրջ բանակցելու համար բանակցային խումբ է ստեղծվել
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունները»:
Բանակցային խմբի ղեկավարը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն է: Խմբում ընդգրկված է եւս 6 անձ: