ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Զարուհի Փոստանջյանը կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն, ինչպես կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ. «Փաստ»

Ուշադրության կենտրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ որոշում կայացրեց «Ժառանգություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:

– Դեռևս որոշում չենք կայացրել:

– Իսկ կուսակցությունում ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակ է:

– Շատ նորմալ իրավիճակ է: Աշխատանքային:

– Ե՞րբ եք նախատեսում քննարկում անցկացնել ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

– Ամեն օր էլ դա կարող է տեղի ունենալ:

– Դու քո դիրքորոշումը չե՞ս փոխել դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

– Ո՛չ: Ես կողմնակից եմ ընտրություններին դաշինքով գնալու տարբերակին:

– Թեկուզ` ոչ գաղափարական հիմք ունեցող դաշինքո՞վ:

– Իսկ այսօր ո՞ր գաղափարական ուղղությունը կա Հայաստանում: Կամ կա՞ քաղաքական դաշտ, որ գաղափարական էլ լինի:

– Այդ դեպքում, եթե մարտավարական խնդրի շուրջ ձևավորվի դաշինքը, ապա ո՞րն է լինելու մարտավարական այդ խնդիրը` իշխանափոխությո՞ւնը:

– Իշխանափոխությունը ընդամենը նախնական քայլ է: Ամենակարևորը արմատական բարեփոխումներն են: Այն է` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Նաև այնպես պետք է անել, որ երկրում լինի պայքարի դաշտ: Նվազագույնը գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայքարելու հնարավորություն ունենա:

– Իսկ առանց գաղափարական հենքի ձևավորվող դաշինքն այդ հնարավորությունը կընձեռի՞:

– Քաղաքացի պահելուց ավելի մեծ գաղափար այսօր Հայաստանում չկա:

– Արմեն, իսկ ձեր կուսակցության մեջ շատե՞րն են Ձեր կարծիքը կիսում:

– Մեծամասնությունը:

– Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ մեծամասնությունը չի կարողանում իր որոշումը կայացնել:

– Որովհետև դեռևս որոշում կայացնելու անհրաժեշտություն չունի:

– Իսկ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները կամ այդքան ծավալվող խոսակցությունները միայնակ ընտրությունների գնալու վերաբերյալ, պաշտոնական քննարկումներից դուրս եղող խոսակցություննե՞ր են ընդամենը:

– Նա կարող է դեմ լինել դաշինքով մասնակցելուն: Ինչպես և կարող է դեմ լինել կուսակցության ցանկացած անդամ:

– Իսկ կուսակցության նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:

– Որքան էլ էական լինի որևէ մեկի դիրքորոշումը, այնուամենայնիվ, կարևորը կուսակցության ամբողջական դիրքորոշումն է: Իսկ պարոն Հովհաննիսյանը այս տարիների ընթացքում իր գործունեությամբ ցույց է տվել, որ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու կողմնակից է:

– Իսկ չե՞ք վախենում, որ այս ձգձգվող, տարածվող խոսակցությունները, անվերջ հակադարձումները կարող են հանգեցնել նրան, որ կուսակցությունն ուղղակի փլուզվի և վերանա քաղաքական ասպարեզից:

– Ոչ, չի վերանա: Ինչո՞ւ պետք է վերանա:

– Իսկ մարզայի՞ն կառույցներն ինչ կարծիքի են: Չե՞ք ուսումնասիրել, ներքին հետազոտություն չե՞ք արել:

– Դրա կարիքը չի եղել: Մենք խորհրդի նիստ ենք հրավիրել, և խորհրդի անդամները ընդհանուր առմամբ կողմնակից էին համագործակցությանը, այսինքն` ընտրություններին դաշինքով մասնակցելուն:

– Քաղաքական ո՞ր ուժերը կամ արդեն ձևավորված ո՞ր դաշինքներն են ձեզ առավել հարազատ. ո՞ւմ հետ կցանկանայիք միավորվել:

– Հարազատության խնդիր չկա: Եթե այլ իրավիճակ լիներ, ամենաճիշտը կլիներ, իհարկե, ընտրություններին միայնակ մասնակցելը:

Իսկ մնացածն արդեն քննարկելու խնդիր է: Վարչությունում կքննարկենք ու կգնանք ընդհանուր եզրակացության:

– Մոտավորապես ե՞րբ կլինի կուսակցության վերջնական որոշումը:

– Չեմ կարող ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրան
Ամենադիտված