Դիբալան որոշել է հեռանալ «Յուվենտուսից»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան որոշել է հեռանալ իտալական ակումբից, հաղորդում է Cadena COPE-ը:
23-ամյա արգենտինացին գոհ չէ ակումբում իր կարգավիճակից եւ ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում:
«Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո Դիբալան հրաժարվել էր սեղմել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ձեռքը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»: