Խուլիգանության հոդվածով դատապարտվածը դադարեցրել է հացադուլը
ՀասարակությունԽուլիգանություն կատարելու համար 3 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սամվել Անտոնյանը 12 օր տեւած հացադուլը դադարեցրել է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալը հացադուլը դադարեցրել է հունվարի 30-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սամվել Անտոնյանը հացադուլով բողոքում էր պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ :