10 բան, որ պետք է անել սեքսից առաջ (18+)
LifeԻ՞նչ պատրաստություն տեսնել սեքսից առաջ: 1. Լոգանք ընդունել Ասում են՝ որոշ կանայք սիրում են, երբ տղամարդուց քրտնքի հոտ է գալիս, սակայն չարժե ռիսկի դիմել:
2. Լվանալ ատամները Սա ավտոմատ կերպով մտնում է նախկին կետի մեջ:
3. Ընտրել համապատասխան օծանելիք Հիշեք, որ կանանց դուր է տալիս տեստոստերոնի հոտը: Օծանելիքի որոշ խանութներում կարելի է գտնել տեստոստերոնային օծանելիք:
4. Համոզվել, որ շատ չեք կերել Սեքսից առաջ շատ ուտել չի կարելի. նախ բավարար ակտիվ չեք լինի, հետո էլ կքնեք: Լավագույն սնունդը սեքսից առաջ բանջարեղենն ու մրգերն են:
5. Չչարաշահել ալկոհոլը Ոգելից խմիչքն իհարկե մեծացնում է ցանկությունը, սակայն իջեցնում է այն իրագործելու կարողությունը: Լավագույն տարբերակը մեկ բաժակ կոնյակը կամ գարեջուրն են:
6. Ստուգել անկողնային սպիտակեղենի որակը Իհարկե եթե գործողության վայրը ձեր անկողինն է: Ստուգեք, որ անկողնում հանկարծ քնելուց առաջ կերած բուտերբրոդի փշուրներ մնացած չլինեն:
7. Սափրվել Թեև կանանց 40%-ը սիրում է մորուքով տղամարդկանց, բայց կասկածում ենք, թե սեքսի դեպքում էլ է դա այդպես: Ոչ մի կին չի ցանկանում համբուրվել հղկաթղթի հետ:
8. Չմոռանալ պաշտպանության մասին Գրպանում միշտ ունենալ մեկ, ցանկալի է՝ մի քանի պահպանակ:
9. Մերկացնել զուգընկերուհուն Առանձնակի զգույշ պետք է լինել զուգագուլպաների հետ. եթե հանկարծ պատռեք դրանք, կարող եք հրաժեշտ տալ անմոռանալի սեքսին:
10. Հանել գուլպաները Ձեր գուլպաները: