Առնվազն 65 մարդ է տուժել Փարիզի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով
Header«Վթարի են ենթարկվել երկու մարդատար ավտոբուս, կցասայլով մեքենա եւ չորս մարդատար ավտոմեքենա»,-հայտնել են պրեֆեկտուրայում:
Վերջին տվյալների համաձայն, տուժածներից չորսի վիճակը գնահատվում Է՝ օրհասական:
Միջադեպի հանգամանքները մինչ այժմ ճշտվում են: Վթարը տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) տեղի Է ունեցել Փարիզից 45 կիլոմետր դեպի արեւմուտք՝ մայրաքաղաքից Նորմանդիա տանող A13 ուղեգծի վրա: Ներկայում դեպի Փարիզ ավտոճանապարհն ամբողջովին փակ Է երթեւեկության համար, տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: