Լրատվամիջոց. Վրաստանում հնարավոր են համարում ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
HeaderՎրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ որոշակի պայմանների առկայությամբ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը օրակարգում հայտնվի: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:
2017 թվականի փետրվարի սկզբին Պրահայում կհանդիպեն Աբաշիձեն եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նրանք ասել են, որ ներկայումս կողմերը չեն քննարկում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջին հերթին կքննարկվեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցության հարցերը եւ «հումանիտար որոշակի խնդիրներ»:
Աբաշիձեի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է Պրահայում երկխոսությունը շարունակել գործնական հարցերի եւ Ժնեւի միջազգային բանավեճերի շուրջ:
«Վրացական կողմը այդ նպատակով պատրաստակամություն եւ քաղաքական կամք ունի»,- ասել է նա: