Aston Martin-ը ներկայացրել է Vanquish S կուպեի բաց տարբերակը
ՀասարակությունԲրիտանական Aston Martin ապրանքանիշը ներկայացրել է Vanquish S կուպեի բաց տարբերակը՝ Vanquish S Volante-ն։ Գեղեցիկ ու ճարպիկ նորույթը վաճառքում կհայտնվի արդեն գարնանը։
Ավտոմեքենան կունենա 6 լիտրանոց V12 շարժիչ ՝ 630 ձիաուժ հզորությամբ։ Այդ տարբերակը հասանելի կլինի միայն Բրիտանիայում ու Եվրոպայում, իսկ մյուս շուկաներում Vanquish S Volante –ն կունենա 588 ձիաուժ հզորության շարժիչ։ Բոլոր տարբերակներն էլ կունենան նաեւ ութաստիճանանոց ավտոմատ փոխանցման տուփ։
100 կմ/ժ արագություն մեքենան բբացում է 3․5վայրկյանում, առավելագույն արագությունը 323 կմ/ժ է։
Մեքենայի թափքը պատրաստված է ալյումինիումից ու ածխածնային մանրաթելից։ Կաբրիոլետի սարքավորվածության մեջ նախատեսված են 20 դյույմանոց թեթեւաձուլվածք անիվներ, լուսադիոդային հետեւի լուսարձակներ, 6․5 դյույմանոց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգ, 13 դինամիկներով ակուստիկա ու շատ այլ բաներ։
Նորույթը վաճառքում կհայտնվի այս տարվա ապրիլին ու կարժենա 315 775 դոլար։