Ռունին խաղացողի կարիերան ավարտելուց հետո չի հեռանա ֆուտբոլից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին խաղացողի կարիերան ավարտելուց հետո մտադիր է մնալ ֆուտբոլում:
«Իմ ամբողջ կյանքը նվիրված է ֆուտբոլին: Ցանկանում եմ մնալ խաղի մեջ նաեւ ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո: Հույս ունեմ դառնալ մենեջեր: Տարիքի հետ սկսում ես ավելի շատ մտածել խաղի մասին: Մեր սերնդի ֆուտբոլիստներն այնքան շատ են վաստակում, որ կարող են կարիերան ավարտելուց հետո ոչինչ չանել, բայց ես ցանկանում եմ հասնել հաջողության նաեւ հետագայում: Ամենազարմանալի զգացումը լինում է գոլ խփելիս: Կարծես՝ ամբողջ խաղն անցնում է ջրի տակ, իսկ երբ գոլ ես խփում, բարձրանում ես օդ եւ լսում ֆանատներին: Դրանք հեքիաթային վայրկյաններ են գոլից հետո»,- Ռունիի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ 31-ամյա Ռունին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 250 գոլ: