Հայտնի են դարձել որոշ մանրամասներ Maserati Ghibli 2018–ի մասին
ՀասարակությունՈչ այնքան վաղուց ավոարտադրողներին ներկայացված Maserati Ghibli 2017–ն արդեն փորձարկվում է՝ որոշակի փոփոխություններով, հայտնում է Car.ru–ն։
Հայտնի է, որ իտալական ավտոարտադրողը հաճախ է իր ավտոհավաքածուն աննշան ռեսթայլինգի ենթարկում, ու Ghibli –ն բացառություն չի լինի։
Փորձարկումների ժամանակ ֆոտոլրտեսները նկատել են 2018 մոդելային տարվա Ghibli ու հայտնի են դարձել որոշ տարրեր, որոնք փոփոխության են ենթարկվելու, բայց փորձագետները կարծում են, որ առջեւի լուսարձակներն ու օպտիկան չեն փոխվի։ Նոր Ghibli–ի ներսում կհայտնվի 8․4 դյույմանոց մուլտիմեդիա համակարգ՝ Apple CarPlay եւ Android Auto աջակցությամբ։
Առանցքային փոփոխությունները կվերաբերեն ներքին հարդարանքին, քանի որ 2017-ին Maserati Ghibli –ն ունենալու է 3 լիտրանոց 450 ձիաուժով V6 շարժիչ։