Բրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին որոշել են իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի համար հուշարձան պատվիրել
ՀասարակությունԲրիտանիայի արքայազներ Ուիլյամն ու Հարին որոշել են հարգել 20 տարի առաջ զոհված իրենց մոր հիշատակը՝ նրա համար պատվիրելով ամբողջական հասակով հուշարձան։ Հուշարձանը ծրագրում են տեղադրել Կենսինգթոնի պալատում, որտեղ Դիանան շատ ժամանակ էր անցկացնում, հայտնում է BBC–ն։
«Եկել է ժամանակը ընդունել նրա դրական ազդեցությունը ։ Մեր մայրը այնքան շատ հոգիներ է հուզել․․․ Հույս ունենք, որ հուշարձանը կդրդի Կենսինգթոնի պալատի բոլոր այցելուներին մտածել նրա կյանքի ու ժառանգության մասին»,- ասվում է Դիանայի որդիների հայտարարության մեջ։
Հայտնի է նաեւ, որ թագուհի Եղիսաբեթ երկրորդը հավանություն է տվել իր թոռների ցանկությանը։