Մերկելն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանը
HeaderԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թրամփի պաշտոնակալությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր Twitter–ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։ Զրույցը շարունակվել է 45 րոպե, հայտնում է DW–ն։
Մերկելի ու Թրամփի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Մերձավոր արեւելքում, նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ ու հակամարտությունը Ուկրաինայում։ Շեշտվել է ՆԱՏՕ-ի դերը խաղաղություն ու կայունություն պահպանելու հարցում։ Բացի դրանից Մերկելը ԱՄՆ նախագահին հրավիրել է G20 գագաթնաժողովին, որը 2017-ի հուլիսին կանցնի Համբուրգում։ ԱՄՆ առաջնորդը, իր հերթին մոտ ժամանակներս կանցլերին սպասում է Վաշինգթոնում։