«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 200 մլն վճարել Գարեթ Բեյլի համար
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հնարավոր է՝ վերադառնա Անգլիայի առաջնություն:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, ֆուտբոլիստի համար պայքար կմղեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն:
Անգլիական այս երկու ակումբները պատրաստ են 200 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար, ինչպես նաև առաջարկել շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձ:
27-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև չինական ակումբները, սակայն Բեյլը չի դիտարկում Չինաստան տեղափոխվելու տարբերակը:
Ներկայում հարձակվողն ապաքինվում է Չեմպիոնների լիգայում «Սպորտինգ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքից: