Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կյանքի ինտիմ մանրամասները՝ նոր ֆիլմի հիմքում
LifeԳրող, հրապարակախոս Յան Գալպերինը պատրաստվում է սցենար գրել Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնական կյանքի մասին և էկրանավորել այն:
Հոլիվուդը վավերագրական ֆիլմ է թողարկելու աստղերի մասին և ներկայացնելու է նրանց կյանքի բոլոր մանրամասները:
Հիմա, երբ Բրեդի և Անջելինայի ամուսնալուծությունը արևմտյան լրատվամիջոցների թոփ-թեման է, ֆիլմը նույնպես մեծ արձագանք կգտնի: Սցենարիստ Յան Գալպերինը պնդում է, որ ինքը աստղերի բաժանումից դեռ մեկ տարի առաջ էր կանխագուշակել, որ նրանք ամուսնալուծվելու են: Իսկ նախագծի հեղինակները հայտարարել են, որ նոր ֆիլմը շատ գաղտնիքներ կհանի ջրի երես: Այստեղ պատմելու են նաև ամուսինների ինտիմ կյանքի մասին: Ֆիլմում էքսկլյուզիվ կադրեր էլ են լինելու՝ Անջելինայի և Բրեդի հարցազրույցների այն կտորներից, որոնք էրանին երբևէ չեն հայտնվել:
Նոր ֆիլմը անվանելու են «Կորտվածները. Բրանջելինայի անհավանական պատմությունը»: Այն կցուցադրվի հեռուստատեսությամբ, երբ «Content Media Corporation» –ը ձեռք բերի ֆիլմի հեղինակային իրավունքները: