Մերկելը ու Թրամփը քննարկելու են Ռուսաստանը
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ հունվարի 29-ին ծրագրված հեռախոսազրույցի գլխավոր թեման, ըստ երեւույթին, լինելու են Ռուսաստանը ու Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Reuters–ը , վկայակոչելով անանուն աղբյուրը Գերմանիայի իշխանական շրջանակներում։
Աղբյուրը չի հաստատել այն տեղեկությունը, որ Թրամփը մտադիր է Մերկելի հետ քննարկել Մոսկվայի հանդեպ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։ Նախօրեին այդ մասին գրել էին ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով անանուն աղբյուրներ;
Միաժամանակ գործակալության զրուցակիցը հասկացրել է, որ եթե Դոնալդ Թրամփը որոշի չեղարկել պատժամիջոցները, ապա ԵՄ-ն չի հետեւի այդ օրինակին ու ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչեւ մինսկյան համաձայնագրերի ամբողջական կատարում։