Կրասնոդարում Երեւան -Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
Ուշադրության կենտրոնումՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին Երեւան-Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիները, որոնք բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող Mercedez-Benz մակնիշի 27 UL 776 համարանիշի միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. միկրոավտոբուսում եղած 7 ուղեւորներից 5-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց :