Բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը
Ուշադրության կենտրոնումՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը:
Փակ են նաեւ Վարդենյաց լեռնանցքը եւ հանրապետական նշանակության Ջրաբեր – Ֆանտան ճանապարհը :