Նորաշեն գյուղի մոտ մահացու վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդուն ու փախել
ՀասարակությունՀունվարի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նորաշեն գյուղի արագաչափի մոտ ընկած մարդ կա, հնարավոր է՝ վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 19-րդ կ/մ-ին, Նորաշեն գյուղի միջնամասում, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա Հենրիկ Խլղաթյանին, որը տեղում մահացել է:
Նույն օրը, ժամը 20.15-ին, 22-ամյա մի երիտասարդ ինքնակամ ներկայացել է բաժին եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: