Կառավարությունը սիրիահայերին օգնելու նպատակով 43 միլիոն դրամ հատկացրեց
ՀասարակությունԿառավարության պահուստային ֆոնդից 2017 թ առաջին եռամսյակում սիրիահայերին օգնելու համար կհատկացվի 43 միլիոն 368 հազար դրամ: Այսօր՝ հունվարի 26-ին, որոշում կայացվեց գումար տրամադրել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, որով սիրիահայերի համար կգնվեն առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: