Պակիստանում տեղատարափ անձրեւների հետեւանքով 18 մարդ է մահացել
HeaderԱռնվազն 18 մարդ զոհվել է, շատերը տուժել Պակիստանի մի շարք շրջաններում արդեն երկու օր շարունակ տեղացող հորդ անձրեւների առաջացրած պատահարների հետեւանքով, փոխանցում է «Սինհուա»-ն:
Ավելի մեծ վնաս է պատճառվել Բելուջիստան գավառում: Երեքշաբթի անձրեւների հետեւանքով շենքեր են փլուզվել եւ ճանապարհային պատահարներ գրանցվել, որոնց արդյունքում առնվազն 7 մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Վեց մարդ աղետի զոհ է դարձել, երբ ավտոմեքենան քշել է հեղեղը:
Հայբեր Փահթունհվա գավառում պատահարներ են գրանցվել անձրեւից սայթաքուն ճանապարհներին: Երեքշաբթի մեքենան կիրճն է ընկել, որի հետեւանքով 5 մարդ մահացել է, շատերը վնասվածքներեն ստացել: