«Աղջիկս չքնաղ է»՝ Ինչ անուն է ընտրել Վաչեն առաջնեկի համար
LifeBravo.am-ը գրում է .
«Վիտամին» ակումբի հումորիստ, «Քարե դարդ» սիթքոմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանն այսօր առաջին անգամ հայր է դարձել։ Գայանե Մանուկյանը նրան դուստր է պարգեւել։ Աղջնակը ծնվել է առավոտյան ժամը 8:30-ի սահմանում, ծնողները նրան անվանակոչել են Միա:
«Փոքրիկին արդեն տեսել ու գրկել եմ։ Շատ երջանիկ եմ, ուղղակի չքնաղ է։ Բարեբախտաբար, Գայանեն ու երեխան իրենց լավ են զգում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վաչեն ու հավելել, որ հարազատների ու ընկերների հետ այսօր կնշի ուրախ առիթը.«Առավոտվանից ընկերներս կողքիս են: Ինչպես ընդունված է՝ միասին կխմենք ու կնշենք։ Բոլորի ուրախությունն անկեղծ է, բարձր տրամադրություն ունեմ, անընդհատ զանգեր եմ ստանում»։
