Ձնաբուք, մերկասառույց, ձյուն ու մառախուղ. Հայաստանում կան փակ ճանապարհներ
Ուշադրության կենտրոնումHՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան եւ Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Տիգրանաշենի ոլորանները, Արագածոտնի մարզի Լեռնապար, Արայի, Արագած, Երնջատափ, Լուսագյուղ, Սարալանջ, Նորաշեն եւ Շենավան գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին եւ Արագածոտնի մարզի Թալին տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Նույն ժամի դրությամբ, Վայոց ձորի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Ամասիա գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: