Ստեփանակերտի հոսպիտալից Երեւան է տեղափոխվել պայմանագրային զինծառայող. նրա ոտքն անդամահատել են
ՀասարակությունՍտեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավաննեսյանը: Այսօր՝ հունվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը:
Ավելի վաղ NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին Ստեփանակերտի հոպիտալից Երեւան է տեղափոխվել կրտսեր սերժանտի կողմից հրազենային վիրավորում ստացած շարքային զինծառայող Գուրգեն Սարգսյանը: