Սիրիական բանակը Կալամունի շրջանում և Իդլիբի նահանգում տարածքներ է ազատագրել ահաբեկիչներից
ՄիջազգայինՍիրիական բանակn ահաբեկչական խմբավորումների հետ թեժ բախումների արդյունքում վերահսկողություն է հաստատել Իդլիբի նահանգի Ջիսր Շուղուր քաղաքի մերձակա տարածքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական գործողությունների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել քաղաքի հիվանդանոցի մերձակայքում, ինչպես նաև քաղաքի հարավային ու արևելյան մուտքերի մոտ: Հակաահաբեկչական գործողություններին մասնակցել են սիրիական օդային ուժերը, որոնց հարվածների հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ ահաբեկիչների են սպանվել: Նրանց մեծամանությունը չեչեններ են:
Լաթաքիայի հյուսիսային շրջաններում ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել, նաև ոչնչացվել են նրանց թաքստոցները:
Բախումները զինյալների դեմ շարունակվում են Կալամունի շրջանում: Սիրիական բանակն այնտեղ ազատագրել է Ուատիա և Մայիսրա դաշտերը, ինչպես նաև ամբողջովին իր հակակաշռի տակ է առել Ջաբբա բարձունքը: Կալամունի շրջանում Հըզբոլլահի հետ համագործակցության արդյունքում ոչնչացվել է Ռաս ալ Մաարա բարձունքում գտնվող ահաբեկիչների հենակետը:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: