Իսկ դուք կգտնե՞ք այստեղ կատուներին: Այս հին հանելուկը շատերի ուժերից վեր է
LifeMediamag.am-ը գրում է .
Այս խորամանկ օպտիկական խաբկանք-հանելուկը այդքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Այս հին նկարազարդումը պատկերում է 19-րդ դարի ընտանեկան իրավիճակ: Հայրը, մայրը և փոքրիկ աղջիկը երեկոյան նստած են հյուրասենյակում: Այստեղ են նաև նրանց երկու ընտանի կենդանիները: Կկարողանա՞ք այս նկարում գտնել այդ կենդանիներին՝ երկու կատուներին:

Ձեզ հաջողվե՞ց գտնել կատուներին: Ինչպես տեսնում եք այս խնդիրը մի փոքր ավելի բարդ է, քան թվում էր: Եթե դեռ չեք կարողանում գտնել՝ հուշում ենք.
Ահա թե որտեղ է թաքնված առաջին կատուն

Ահա և երկրորդը

Կարողացա՞ք առանց հուշման գտնել կատուներին: Եթե այո, ուրեմն շնորհավորում ենք, դուք զարմանալի ունակություններ ունեք: