Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


ԱՆ դիտորդական խումբը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած կալանավորների հետ

Հասարակություն

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված, ցանկացել են մուտք գործել խուց եւ բռնի ուժով նրանց տեղափոխել 5-րդ հարկ՝ թիվ 89 խուց, որը, ինքնավնասում կատարած անձանց կարծիքով, շատ ավելի վատն է, քան իրենց խուցը։

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 12-ին Դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, Խմբի կողմից ուսումնասիրվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները, այդ թվում՝ 002 խուցը։ Խցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների վատ վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի են եղել խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվել են առաստաղին, պատերին, նույնիսկ սնունդ (հաց) պարունակող տուփերում: Խմբի տարածած հայտարարությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել առաջին հարկում պահվող ազատազրկվածներին տեղափոխել այլ խցեր։

2017թ. հունվարի 20-ին Մեդիա կենտրոնում կայացած Դիտորդական խմբի եւ ՀՀ ԱՆ Վարչության աշխատակիցների համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի պետի տեղակալ Հայկ Քոչինյանը հայտարարել է, որ այդ խցերը փակվել են, եւ ազատազրկվածները տեղափոխվել են այլ խցեր։

2017թ․ հունվարի 21-ին կատարած այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ են ունեցել բնակեցված մնացած միակ՝ 002 խցում պահվող՝ ինքնավնասումներ կատարած անձանց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ, դիտարկում են անցկացրել այն խցում, որտեղ պետք է տեղափոխվեին տվյալ ազատազրկված անձինք։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերով՝ նրանք 5-րդ հարկ տեղափոխվելու պահանջին չեն ենթարկվել եւ դիմել են ինքնավնասումների:

Ինքնավնասում կատարած անձինք դիտորդների հետ առանձնազրույցի ժամանակ հայտնել են, որ իրենց նկատմամբ մահակներով կամ այլ ձեւով բռնություն չի կիրառվել։

Դիտորդական խումբը ուսումնասիրել է նաեւ 5-րդ հարկի 89-րդ խցի պայմանները, որը նույնպես բարեկարգ համարել չի կարելի, սակայն խցում նկատելի չեն եղել խավարասերներ, ինչպես նաեւ չի զգացվել խոնավություն, սակայն խուցը վերանորոգման կարիք ունի։

002 խցի ինքնավնասում կատարած անձինք հայտնել են, որ դիմել են ՔԿՀ-ի վարչակազմին, որ իրենց թույլ տան սեփական միջոցներով վերանորոգում կատարել՝ մինչեւ 89 խուց տեղափոխվելը։ Ըստ ազատազրկված անձանց՝ իրենց բավարար ժամանակ չեն տրամադրել, սակայն վարչակազմի աշխատակիցները հայտնում են, որ ժամանակը տրամադրվել է հունվարի 13-ից մինչ 20-ը։

Դիտորդների խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ նույն օրը հեռախոսազանգով տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին՝ միաժամանակ փոխանցելով խցերի պայմանների վերաբերյալ նկարները։ Վերջինս հավաստիացրել է, որ հարցին հրատապ լուծում կտրվի: Դիտորդների խումբը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված միջադեպի բացահայտմանն ուղղված գործողությունները:

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներումԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԼիբանանը կոչ է արել Միացյալ Նահանգներին արագացնել Իսրայելի դուրսբերումը հանրապետությունիցԳյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհՄասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումԳեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներԱդրբեջանը վարժական թռիչքներ է իրականացրել Պակիստանից գնված ինքնաթիռներովԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըՍևանա լճի մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 2 սմ-ովԱյս աշխարհի առաջնությունը վերջինն է իմ կարիերայում․ Ռոնալդու«Ռոսատոմն» առաջարկում է միջին կամ մեծ հզորության ատոմակայան կառուցել ՀայաստանումԵրևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին
Ամենադիտված