Նոր Արեշում սպանված տղամարդուն տարիներ առաջ էլ են փորձել սպանել. մանրամասներ
Ուշադրության կենտրոնումYerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Արեշ թաղամասում:
Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ սպանվածը Նոր Արեշում հայտնի է Փուչո մականվամբ, ունի մեկ եղբայր:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ասոյանը երբեմն-երբեմն հայտնվել է աղմկոտ պատմությունների կենտրոնում:
Մեր տեղեկություններով՝ տարիներ առաջ էլ մահափորձ է եղել Վ. Ասոյանի նկատմամաբ. նրա վրա կրակել են:
Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 և 235 հոդվածների հատկանիշներով: