Պեսկով. Առանց ԱՄՆ-ի մասնակցության սիրիական խնդրի կառուցողական կարգավորումն անհնար է
HeaderԱկնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության սիրիական խնդրի կառուցողական կարգավորումն անհնար է: Այս մասին «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ իրանցիներն Աստանայում Սիրիայի հարցով հանդիպմանը դեմ են արտահայտվել ամերիկյան կողմի մասնակցությանը:
«Միաժամանակ, Ռուսաստանը, այդ մասին խոսել է մեր ԱԳ նախարարը, իսկապես ամերիկյան կողմի ներկայացուցիչներին, փորձագետներին հրավիրել է մասնակցել: Այս հարցում, կարծես, որոշակի տարաձայնություններ կան Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ: Այդ պատճառով որեւէ գործարք այնտեղ, հավանաբար, չի կնքվի, չափազանց շատ կողմեր են ներառված գործընթացում: Ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության սիրիական խնդրի կառուցողական կարգավորումն անհնար է»,- ասել է Պեսկովը: