Սիրիայում թուրք զինվորներին ողջակիզած ԻՊ-ի անդամները Թուրքիայի քաղաքացիներ են
HeaderՍիրիայում երկու թուրք զինվորներին նվաստացնելուց հետո ողջակիզած «Իսլամական պետության» անդամները Թուրքիայի քաղաքացիներ են։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սոցկայքերում թուրք զինվորականների ողջակիզման տեսագրությունը հայտնվելուց հետո շոկի մեջ հայտնված թուրքական իշխանությունները հրահանգել են պարզել հանգամանքներն ու ողջակիզող ԻՊ-ի անդամներին, ովքեր թուրքերենով սպառնում էին Թուրքիային։
Իրականացված աշխատանքներից հետո Թուրքիայի հետախուզության ծառայությունը պարզել է, որ քարոզչական նպատակով թուրք զինվորականներին ողջակիզած ԻՊ-ի անդամները հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ, որոնք միացել են ԻՊ-ին։
Թուրքական ոստիկանությունը հիշյալ ահաբեկիչների տվյալները ճշտելուց հետո Ադանայում ձերբակալել է նրանցից մեկի եղբայրներին ։