Նրանք մեր քույրերը եւ եղբայրներն են. Օսիպյանը՝ բերան ենթարկվածների մասին
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Ոստիկանությունը արդեն 13:30 ազատեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, ովքեր նստել էին պողոտայի վրա, բերման ենթարկվեցին ոստիկանության կողմից : Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ցուցարարներին, որ իրենց շատ լավ են պահել որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ: «Հաղթանակը բոլորինս է , հավաստիացնում եմ, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը որևէ հետապնդում չի իրականացնի, նրանք մեր քույրերն ու եղբայրներն են»,- ասաց Վալերի Օսիպյանը: Լրագրողների հարցին, թե երբ են պատրաստվում բաց թողնել բերման ենթարկվածներին, Վալերի Օսիպյանն ասաց, որ չի բացառվում, որ մի քիչ հետո էլ ազատ արձակեն: