Պատգամավոր Նաիրա Կարապետյանը երեխա է ունեցել
Ուշադրության կենտրոնումԱզգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մայրացել է: Նրա դուստրը՝ Արիանան, ծնվել է մայիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Իմ աղջիկը որոշեց ցույց տալ մեզ, թե որն է իսկական «Հարսանիք լեռներումը», հենց մայիսի 9-ն էլ ծնվեց»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ բալիկի անունը որոշել են ամուսիններով, Արիանա նշանակում է սուրբ, անաղարտ: Նաիրա Կարապետյանի դուստրը ծնվել է 2,5 քաշով, 48սմ հասակով: Թե մոր, թե բալիկի առողջական վիճակը լավ է, նրանք այս շաբաթվա ընթացքում դուրս կգրվեն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնացել էր նախորդ տարի՝ իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին: Նաիրա Կարապետյանի ընտրյալը 37-ամյա Գարրի Սնխչյանն է, նա ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, աշխատում է «Ֆուռնիվուդ» ընկերությունում՝ որպես ներմուծման բաժնի պետ:
Պսակադրության արարողությունը կայացել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, նորապսակների օծման արարողությունն անցկացրել էր Պարգեւ Սրբազանը: