Մերկելն ու Օլանդը կոչ են արել հարգել Հունաստանի հանրաքվեի արդյունքները
HeaderLurer.com-ը գրում է.
Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը համակարծիք են այն հարցում, որ հունական հանրաքվեի արդյունքները պետք է հարգվեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցչին:
«Երկու առաջնորդները համակարծիք են եղել այն հարցում, որ Հունաստանի քաղաքացիների կամարտահայտումը պետք է ընդունվի հարգանքով»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել կիրակի երեկոյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ