Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի նոր նախագահ է ընտրվել
HeaderԻտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Տայանին հաղթել է Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններում՝ դառնալով կառույցի նոր ղեկավարը: Այս մասին հաղորդվում է կառույցի պաշտոնական կայքում:
Հայտնի է, որ Տայանին ստացել է քվեարկողներից 351-ի ձայնը, մինչդեռ նրա մրցակից Ջանի Պիտելան՝ 282-ինը: Աղբյուրը մանրամասնում է, որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը:
Նշվում է, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում Տայանին 2 անգամ զբաղեցրել է տրանսպորտի և արդյունաբերության հարցերով եվրաքարտուղարի պաշտոնը: