Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետեւանքով 7 մարդ է մահացել
HeaderՃապոնիայի տարբեր շրջաններում ձյան առատ տեղումների հետեւանքով միջադեպերի արդյունքում 7 մարդ է մահացել: Այս մասին գրել է «Իոմիուրի» պարբերականը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ մարդկանց մեծ մասը զոհվել է ճանապարհային պատահարների՝ ավտոմեքենաները ջրամբարներ ընկնելու, վատ տեսանելիության, մերկասառույցի պատճառով:
Հոնսյու կղզում Հիոգո շրջանի՝ 50 ընտանիք ներառող մի բնակավայր ամբողջությամբ կտրվել է արտաքին աշխարհից: Նրանց օգնության են շտապում ոստիկանության ուղղաթիռները:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հունվարի 15-ի ընթացքում Ճապոնիայի հյուսիսային առանձին շրջաններում, մասնավորապես՝ Աոմորի պրեֆեկտուրայում, գրեթե 250 սմ ձյուն է տեղացել: