Ադրբեջանը ՀՀ ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարք չի խփել. Արծրուն Հովհաննիսյան
HeaderTimes.am-ը գրում է.
Ադրբեջանական ԶԼՄ-ը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, նշում էին, որ իբր իրենք ՀՀ ԶՈՒ-ին պատկանող երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Հիշյալ թեմայով Times.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս իր խոսքում հերքեց նշված լուրը` նշելով, որ դա ադրբեջանական բանակի և ՊՆ-ի հերթական ֆանտազիան է:
«Իրականում հնարավոր է ադրբեջանական կողմը գտել է երեխայի խաղալիք, լուսանկարներ կատարելու համար նախատեսված սարք կամ կենցաղային այլ պարագա և փորձում է ներկայացնել, որպես ՀՀ ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Նշված տեղեկատավությունը ադրբեջանական քարոզչության հերթական ապատեղեկատվությունն է»,- փաստեց Հովհաննիսյանը: