Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


ՀՀ արդարադատության նախարարը Բաղրամյանում տիրող վիճակի, ՄԻԵԴ հայց ներկայացնելու եւ Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու մասին

Հասարակություն

Orer.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույց-բողոքի ակցիայի մասին, նշեց, որ թեպետ հնչում են հայտարարություններ, թե պայքարը ապաքաղաքական է, այնուամենայնիվ, այն քաղաքական է.

-Այն լրջագույն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը եւ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում հասարակությունում, չեն կարող քաղաքական չլինել: Որեւէ ոլորտում կայացված որոշում, այս պարագայում էներգետիկայի բնագավառում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, չի կարող քաղաքական չլինել:

Պարզապես ակցիայի կազմակերպիչների կողմից նման հայտարարություն արվեց, որպեսզի պայքարը չքաղաքականացվի եւ այլ երանգներ չտա: Թեպետ առիթ ունեցել եմ այս մասին խոսել, այնուամենայնիվ, կրկին կնշեմ, որ, այո՛, հասարակությունում նմանատիպ դրսեւորումներ հնարավոր են, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ խոսքի ազատությունը Հայաստանի անկախությունից հետո նոր ժողովրդավարության թերեւս ամենակարեւոր նվաճումն է. դա երեւում է եւ՛ լրատվամիջոցների, եւ՛ հավաքների ռեալիզացիայի տեսակետից:

Ընթացող գործընթացները ես ադեկվատ եմ գնահատում: Պետք է հավելեմ նաեւ, որ ոստիկանության գործողությունները եւս բավական գրագետ ու չափված էին, հատկապես վերջին օրերի ընթացքում: Կարծում եմ, որ սա եւս մեր պետականության հասունության մասին է խոսում, որովհետեւ ակնհայտ է, որ այն պրոֆեսիոնալիզմը գործողությունների եւ այն գրագիտությունը քայլերի, որոնց մենք ականատես ենք լինում մեր իրավասու պետական մարմինների, մասնավորապես ոստիկանության կողմից, վերջին տարիների լուրջ նվաճումն է:

-Չնայած տեղի ունեցած բախումից հետո բավական բարեկիթ են դարձել ոստիկան-ակտիվիստ հարաբերությունները, սակայն ՄԻԵԴ Հայաստանի դեմ հայց է ներկայացվել: Ի՞նչ քայլ է սա, կարեւորագույն պահին հարված Հայաստանի ողնաշարի՞ն, թե՞ մարդիկ պարզապես տեր են կանգնում իրենց իրավունքներին:

-Ես չէի ծայրահեղացնի իրավիճակը, որովհետեւ նման դեպքեր հնարավոր են աշխարհի ցանկացած երկրում, նույնիսկ կայացած ժողովրդավար երկրներում են նման բաներ պատահում: Տեսնում ենք, թե Հունաստանում, Թուրքիայում այս վերջին օրերին ինչեր են կատարվում:

Ոստիկանությունը չի կարող իր հիմնական գործառույթը` ոստիկանական կարգի պաշտպանությունը չիրականացնել: Անկեղծ ասած, ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում, ողբերգություն կլինի այն, որ մարդիկ վնասվեն կամ արյուն թափվի` Աստված հեռու պահի: Մենք խուսափել ենք այդ ամենից, որը շատ լավ է, ես ուրախ եմ, որ նման իրավիճակների չենք հանդիպել:

Հույս ունեմ, որ մեր հասարակության` ժամանակի ընթացքում հասունացող ժողովրդավարության մասին ընկալումները, մեզ հնարավորություն կտան հետագայում եւս խուսափել այսպիսի վատ դրսեւորումներից:

-Կարո՞ղ ենք ասել, որ հասարակության իրավագիտակցությունն է պարզապես բարձրացել:

-Ինչ խոսք, եւ՛ պաշտոնյաների, եւ հասարակության իրավագիտակցությունը բարձրացել է: Հասարակությունն ակնհայտ կերպով հասուն է դարձել:

-Պարոն Մանուկյան, վերջին զարգացումների հետ են կապվում Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու, Հրաչյա Հարությունյանին էքստրադիցիայի ենթարկելու հարցերը: Դուք կապ տեսնու՞մ եք Բաղրամյանում ընթացող պայքարի եւ Ռուսաստանի կողմից իրականացվող որոշումների միջեւ:

-Անկեղծ ասած, ես այս իրավիճակը չէի նմանեցնի առեւտրի: Կարծում եմ, որ այն ավելի կարեւոր ու առողջ գործընթաց է, չէի ցանկանա առեւտրային ինչ-որ էլեմենտներ մտցնել դրա մեջ, պարզապես պետք է ասել, որ նորմալ բնականոն երեւույթ է` հասարակությունում կարող է որոշակի հատված պահանջ ներկայացնել, իր մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնել նաեւ հրապարակավ, իսկ մեր իրավասու պետական մարմինները բավական պրոֆեսիոնալ արձագանք կարող են տալ դրանց: Իսկ խնդիրներ միշտ են լինում, սխալ չկա այնտեղ, որտեղ չկա կյանք ու աշխատանք:

Սոսե Չանդոյան

Աղբյուրը՝ Orer.am 

Ռուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված