ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ Ու ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Երևանում
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 69/2 հասցեում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Լոռու մարզի բնակչուհի, 59-ամյա Կարինե Հակոբյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծված հետքեր։
Քննիչ Աբդոյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Աղբյուրը՝ shamshyan.com :