Պուտինը հանգստյան օր է վերցրել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ մայիսի 11-ը նախագահի համար հանգստյան օր է լինելու. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը նշել է, որ ընթացիկ ողջ շաբաթը Պուտինը կանցկացնի Սոչիում` զբաղվելով Զինված ուժերի ու ռազմաարդյունաբերական համալիրի հարցերով:
Մամուլի քարտուղարի խոսքով` բացի աշխատանքային հարցերին ժամանակ տրամադրելուց` Պուտինը Սոչիում ներկա կգտնվի «Տափողակի գիշերային լիգայի» եզրափակիչ խաղերից մեկին:
Պեսկովն առանձնահատուկ ընդգծել է, որ վերջին օրերին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, Պուտինն աշխատում էր «բարձր տեմպերով»: