Վարչապետը խնդրեց իրեն «բանանային» տեսուչ չսարքել
ՀասարակությունԱյս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հարցին՝ արդյոք լսե՞լ է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհման մասին, վարչապետը պատասխանեց, որ իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի: «Կարող եմ ասել, որ Հայաստանի շուկաներն ազատ են եւ հավասար հասանելի: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ խոչընդոտի է բախվել, կարող է իրավապահ մարմիններին դիմել: Որեւէ մեկն այդպիսի խնդիրներ ունեցե՞լ է, որեւէ մեկը դիմե՞լ է: Իսկ եթե ոչ, ապա ես չեմ կարող ամեն ինչ իմանալ եւ բոլորին բռնել: Ինձ տեղամասային տեսուչ մի սարքեք»,- կոչ արեց Կարապետյանը: